Ճամբարի ամփոփում

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագրի սովորողների մի մասն ընտրելով Գինեգործությունը որպես այս շրջանում առաջնային գործունեություն, օրվա մեծ մասն անցկացնում է գինով, խաղողով, թորումով, ստեղծումով…

Շարունակել կարդալ

Էտից մինչև շշալցում

Շատ կարևոր է աշխատել գինուն նվիրված միջոցառումների զարգացման ուղղությամբ, Հայաստանի գինեգործական մշակույթն ավելի բարձրացնելու համար: Այդ հնարավորությունը սեբաստացիներին տրված է վաղ տարիքից․ այսպիսով 26․01․2022-ին Գինեգործի ճամբարն ամփոփեցինք մի այդպիսի միջոցառմամբ։

Շարունակել կարդալ

Մասնակցում ենք SMM դասընթացին

Որպեսզի կարողանանք 21-րդ դարում արդյունավետ իրականացնել վաճառք, ներգրավվել համացանցային վաճառքին Գինեգործի ճամբարի ջոկատականները որոշեցին մասնակցել Քոլեջում իրականացվող SMM դասընթացին։

Շարունակել կարդալ

Գինու համտես

Այսօր գինեգործությունն արվեստ է համարվում, իսկ լավ գինի պատրաստելու համար պետք է հարկ եղածի չափ «քրտինք թափել»: Գինին սիրող, գնահատող մարդը աշխարհի ծայրն էլ կհասնի, որ համտեսի մեկ գավաթ համեղ գինի:

Շարունակել կարդալ

Պատրաստում ենք բնական «սպասքը»

Գինու դպրոցում ամեն բան բնական է, «սպասքը» նույնպես փորձեցինք բնական ճանապարհով ստանալ։

Աշնանը գյուղում ծառի բնի կտրվածքների կլոր հատում ենք իրկանացրել․ հատված թթի և սոճի ծառերի բներից կտրատած շրջանաձև փայտերի վրա ընկեր Արտակ Ռշտունին ցույց տվեց-սովորեցրեց թե ինչպես ճիշտ լաքապատել՝ ավելի գեղեցիկ ու փայլուն դարձնելու համար։

Շարունակել կարդալ

Ընտանեկան և բնական գինեգործական ավանդույթ

Երբ «Հաղթանակ» ու «Կարմրահյութ» տեսակի խաղողը որպես հումք մթերվելիս ստանում են նաև սիրո, մարդկային ջերմության, լավատեսության, հրաշքների հավատալու անսահմանափակ չափաբաժին, վերջնական արդյունքը «դատապարտված» է որակի ու հաջողության։

Շարունակել կարդալ

Պատրաստում ենք Գլինտվեյն

Այսօր Գինու դպրոցում տաք գինու օր է, կազմակերպել ենք գլինտվեյնախմություն:

Եվրոպական շատ երկրներում Սուրբ ծննդյան խորհրդանիշ դարձած Գլինտվեյնը հին խմիչք է, ստեղծման հարուստ պատմությունով: Այն պատրաստվում է կարմիր գինուց և համեմունքներից:

Շարունակել կարդալ

Գինեգործների ջոկատը չմուշկների վրա

Հունվարի 17-ը նշանավորեցինք Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում չմուշկ քշելով։

Սա մարզական ստուգատեսին մեր մասնակցության մի մասն էր։ Գինեգործների ջոկատի յուրաքանչյուր մասնակից սահեց․ իրար օգնելով, իրարից սովորելով։

Շարունակել կարդալ