Ընտանեկան և բնական գինեգործական ավանդույթ

Երբ «Հաղթանակ» ու «Կարմրահյութ» տեսակի խաղողը որպես հումք մթերվելիս ստանում են նաև սիրո, մարդկային ջերմության, լավատեսության, հրաշքների հավատալու անսահմանափակ չափաբաժին, վերջնական արդյունքը «դատապարտված» է որակի ու հաջողության։

2016թ.-ի դեկտեմբերի 2-ին Ալլուրիան մուտք գործեց շուկա․

  • Գինին շուկա մտավ 1000 շշով, իսկ այժմ արտադրությունը հասել է 15000-ի։
  • Շուկա մուտք գործելիս ունեին երկու տեսակ գինիներ․ Classic-ն ու Reserve-ը։ Այժմ գինիների ընտանիքը ընդլայնվել է ու ներառում է իննից ավելի տեսակներ՝ այդ թվում սահմանափակ քանակով արտադրվողներ։
  • Ընդլայնելով գործունեությունը և մուտք գործելով միջազգային շուկա, արտահանման երկրները հասել են10-ի։

Ալլուրիա․․․․ Մաչանյաններն արտադրանքը կոչել են այն գետի անունով, որը հոսել է պապերի գյուղով, սնել է արմատները, ապահովել բերքով։

Թողնել մեկնաբանություն