Պատրաստում ենք բնական «սպասքը»

Գինու դպրոցում ամեն բան բնական է, «սպասքը» նույնպես փորձեցինք բնական ճանապարհով ստանալ։

Աշնանը գյուղում ծառի բնի կտրվածքների կլոր հատում ենք իրկանացրել․ հատված թթի և սոճի ծառերի բներից կտրատած շրջանաձև փայտերի վրա ընկեր Արտակ Ռշտունին ցույց տվեց-սովորեցրեց թե ինչպես ճիշտ լաքապատել՝ ավելի գեղեցիկ ու փայլուն դարձնելու համար։

Այս եղանակով կտրվածքներն օգտագործվում են որպես դեկորատիվ առարկաներ, տակդիրներ տարբեր իրերի համար, երբեմն նաև ավելի մեծ նախագծերի համար, ինչպիսիք են այգում և ամառանոցում սալահատակ հատակները, տարածքների պատերը ամբողջությամբ կամ մասնակի կահավորելու համար:

Մենք այս մտքերից ոգեշնչված առայժմ պատրաստել ենք տակդիրներ։

Թողնել մեկնաբանություն