Ամփոփիչ ցուցահանդես։ Էտից մինչև շշալցում

Կրթահամալիրի 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման մեկամյա ծրագրի նպատակն է ապահովել շրջանավարտի ուսման հետագա շարունակության գիտակցված ընտրություն կատարելու հնարավորությունը, բացահայտել և զարգացնել սովորողի նախասիրությունները , ուղղորդել մասնագիտական կողմնորոշման։ Այս առիթով կազմակերպվել են վարպետության դասեր, դրվել են նոր համագործակցությունների սկիզբ, կատարվել են այցելություններ տարբեր գործարաններ, այգիներ, ուս․ կենտրոններ։

Շարունակել կարդալ

Աչքերի վարժություններ

Հեռավար կրթության ու աշխատանքի պայմաններում օրվա զգալի մասն անցկացնում ենք համակարգիչների դիմաց:

Աչքերի հոգնածությունը կանխելու համար առաջարկում եմ մի քանի պարզ կանոն: Շարունակել կարդալ

Հունվարի պլանավորում

Հունվարի 3-7 աշխատաժամանակ

  • Մասնագետների համատեղ նախագծի նախնական աշխատանքների, նյութերի և խաղերի հավաքագրում:
  • Առցանց հավաքների մասնակցություն
  • “Կենտրոնում երեխան է” խորագրով վարպետության դասին նախապատրաստում

Ուսումնական երկրորդ շրջանի պլանավորում

Դեկտեմբերյան քրոնիկոն

Ամեն ամսվա ամփոփումը հնարավորություն է տալիս հասկանալ արդյո՞ք պլանավորածի պես արդյունավետ, հագեցած ու ուրախ են անցել մեր հանդիպումները։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոցի և 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագրի սովորողների մի մասը ընտրելով Գինեգործությունը որպես այս շրջանում առաջնային գործունեություն օրվա մեծ մասն անցկացնում են գինով, խաղողով, թորումով, ստեղծումով…

Շարունակել կարդալ

Երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշների նախագծի վերաբերյալ դիտարկում

Ինչպես նշված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքում երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշների վերաբերյալ նոր, փոփոխված նախագծի ընդունման պարագայում ավելի մատչելի կդառնան նախադպրոցական կրթությունը, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար կընդլայնվեն հնարավորությունները։

Շարունակել կարդալ

Կոնյակի սպիրտ

2021թ․-ի հունիսի 20-ին հիմք դրվեց Մխիթար Սեբաստացի կոնյակին, որը անցնում է հնեցման նորագույն եղանակով։

2021 թվականի հոկտեմբերին ձեռք բերված 5 տոննա Ռքածիթելի և Մեղրաբույր տեսակի խաղողների բերքը հատուկ մամլիչներով անցկացնելով, վերածել ենք քաղցուի կամ, ինչպես ասում ենք՝ խաղողի թարմ քամած հյութի, որից հետո ուղարկել ենք խմորման: Խմորումը կարևորագույն գործընթաց է և տևում է ոչ պակաս քան երեք շաբաթ։

Շարունակել կարդալ

Քայլ առ քայլ

Դեկտեմբերի 3-ին, ինչպես տարվա մյուս 364 օրերին, պետք է հիշել, ընդունել ու պահպանել հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձի իրավունքները։ 1992 թվականից ՄԱԿ-ն այս օրը սահմանեց, որպես Հաշմանդամություն Ունեցող Անձանց Միջազգային Օր, նպատակ ունենալով հանրության ուշադրությունը կենտրոնացնել հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների վրա, պաշտպանել նրանց արժանապատվությունը, ապահովել լիակատար ինտեգրումը հասարակության մեջ:

Շարունակել կարդալ