Գինու համտես

Այսօր գինեգործությունն արվեստ է համարվում, իսկ լավ գինի պատրաստելու համար պետք է հարկ եղածի չափ «քրտինք թափել»: Գինին սիրող, գնահատող մարդը աշխարհի ծայրն էլ կհասնի, որ համտեսի մեկ գավաթ համեղ գինի:

Իսկ ինչպե՞ս համտեսել, ինչպե՞ս հասկանալ գինու որակը․․․․․ 9-րդ դասարանից սկսել սովորել որակավորել գինին, գտնել դրական ու թերի կողմերը, ընկերանալ գինու հետ, խորասուզվել գինու արվեստի մեջ ու ճանաչել նրան։

Այսօրվա մեր դասն ուղղված էր հենց դրան․ Գինու որակների վերհանմանը։ 9-րդ դասարանցիները նախ սպիտակ թղթի վրա պահելով ուսումնասիրեցին գինին, ապա գրառումներ արեցին հատուկ թղթի վրա, հետո հոտառության միջոցով փորձեցին հասկանալ թե ինչ բույրեր են թաքնված մեր գինու մեջ և գրառումներ կատարեցին, վերջում մի փոքրր կումի միջոցով թույլ տվեցին համային ռեցեպտորներին ևս արտահայտվել։

Անգամ լուսանկարներից երևում է, թե ինչպիսի լրջությամբ են ուսումնասիրում գինին՝ վերևից ներքև գնահատելով (աչք, քիթ, բերան): Նախ գույնը, հետո բույրը, ապա՝ համը:

Ամեն մարդ կարող է համն ու հոտը յուրովի զգալ, ուղղակի խաղողի տեսակներին հատուկ համեր կան, որոնք ժամանակի ընթացքում չես կարող շփոթել: Մենք արդեն տարբերում ենք Արենիի համը։

Թողնել մեկնաբանություն