9-րդ դասարանի գիտափորձը դասընթացում

9-րդ դասարանների մասնագիտական կողմնորոշման փորձարարական ծրագրում կազմակերպում եմ ընտրությամբ գործունեության գինեգործություն առարկան։

Գինեգործությունը դպրոցում որպես նոր առարկա առաջին հայացքից հետաքրքրություն է առաջացնում, սակայն խորապես ուսումնասիրելը քչերին է գրավում։

Դասի գրագետ, համակարգված կազմակերպմանը խոչնդոտում են սովորողների հաճախակի բացակայությունները, երբեմն անպատասխանատու վերաբերմունքը դասընթացին։ Այս ամենի հետ մեկտեղ եղել են սովորողներ, ովքեր սեփական նախաձեռնությամբ տանն, ընտանիքի հետ գինի են պատրաստել, ոգևորությամբ ու պարտաճանաչ մասնակցել են դասերին։

Անկախ դժվարություններից ու խնդիրներից գինեգործությունը դպրոցում պատմություն դասավանդելու նման է, և հայրենական գինեգործության պատմությունը (սկսած խաղողագործությունից) դպրոցականին սովորեցնելով կերտում ենք այսօրվա պատմությունը, վաղվա հողն ու արժեքը գնահատող քաղաքացիներ, չէ որ Հայաստանը գինեգործության թաքնված գոհարներից է և դեռ կարիք ու տեղ ունի զարգանալու, տարածվելու աշխարհով մեկ։

Թողնել մեկնաբանություն