Գինեգործի մասնագիտական կողմնորոշման ճամբար

Ծրագիր

Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագրի սովորողներ

Ժամանակահատված՝ Հունվար

Ծրագրում՝

  • Այցելություններ գինու գործարաններ, մառաններ, մասնագիտացված խանութներ
  • Ծանոթացում համաշխարհային գինեգործությանն ու կոնյակագործությանը տեսանյութերի, ֆիլմերի, զրույցների, գրականության միջոցով։
  • Ուսուցողական տեսանյութերի պատրաստում, որոնք կտեղադրենք Գինու դպրոցի յութուբյան ալիքում ու կլուսաբանենք բլոգում
  • Այլ ալկոհոլային խմիչքների պատրաստում, տեխնոլոգիայի ուսուցում
  • Գինեգործության ոլորտում կայացած հյուրեր
  • Ամփոփիչ ցուցադրություն

Հիմնական նպատակը

  • Այցելությունների ընթացքում տվյալ հաստատությունից ընտրված ոլորտի գիտակ մարդ (թորման մասնագետ, տակառագործ, գինեգործ, գարեջրագործ, հնեցման մասնագետ, գինու գիդ, սոմելյե, այլ) կներկայացնի մասնագիտության մանրամասները, դժվարությունները, որպես մասնագիտական կողմնորոշման բաղադրիչ։

Արդյունքները

  • գինու պատրաստման տեխնոլոգիա
  • գինու ոճի վրա ազդեցություն ունեցող գործոններ
  • սպիտակ և կարմիր խաղողի հիմնական տեսակները և դրանց հատկություններ
  • Հայաստանի և աշխարհի հիմնական գինեգործական շրջանները, որտեղ աճում են խաղողի լավագույն տեսակներ
  • փրփրուն, աղանդերային և թնդեցրած գինիների արտադրություն
  • գինիների պիտակների վրա առկա տերմինաբանություն
  • ուտեստների և գինիների համադրության սկզբունքներ
  • թունդ ալկոհոլային խմիչքների և լիկյորների հիմնական կատեգորիաները, ինչպես նաև դրանց արտադրության մեթոդներ

Թողնել մեկնաբանություն