Մասնակցում ենք SMM դասընթացին

Որպեսզի կարողանանք 21-րդ դարում արդյունավետ իրականացնել վաճառք, ներգրավվել համացանցային վաճառքին Գինեգործի ճամբարի ջոկատականները որոշեցին մասնակցել Քոլեջում իրականացվող SMM դասընթացին։

Դասընթացը վարում էին Ելենա Օհանյանն ու Արփի Թովմասյանը։

Սա հրաշալի հնարավորություն էր ջոկատականների համար ժամանակակից աշխարհում (հատկապես քովիդյան շրջանում) արդի մասնագիտությունների մասին ավելի լայն պատկերացում կազմելու, մասնագիտական կողմնորոշման գործնական փորձաշրջան անցնելու և ինչու չէ աշխատաշուկայում առկա գործընկերների հետ ծանոթանալու համար։

Թողնել մեկնաբանություն