Մատների վարժությունները խոսքի զարգացման միջոց

Էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ խոսքային կենտրոնները զարգանում են մատների ծայրերից գնացող իմպուլսների շնորհիվ, այսինքն արագացնում են երեխայի խոսքի զարգացումը, որի նպատակով էլ կիրառում ենք ձեռքերի և մատների գիմնաստիկան։

Մատների վարժությունները (գիմնաստիկան) ոչ միայն կոնկրետ մատները մարզելու, գրելուն/նկարելուն նախապատրաստելու, արյան շրջանառությունը լավացնելու համար է, այլ նաև լավագույն միջոցը ուշադրության, հիշողության, մտածողության, երևակայության, շարժողական և տեսողական կորդինացիայի, հավասարակշռության կարգավորման ու զարգացման համար։

Փոխկապակցված լինելով այս գործընթաների հետ՝ մատների վարժությունները դրական են ազդում նաև ինտելեկտի վրա։

Մենք ձեզ բացի մի քանի վարժություններից, ցույց կտանք նաև խաղերի օրինակներ, որոնք պատրաստել ենք ինքներս՝ թղթերով։

Դիտեք, պատրաստեք, խաղացեք ու կիսվեք մեզ հետ։

Թողնել մեկնաբանություն