Նոյեմբեր ամսվա աշխատաժամանակ

Նոյեմբերի 1-5-ը ամբողջ հանրապետությունում դասերը դադարեցվել են․ աշնանային արձակուրդները երկարացվել են։ Սակայն մեր հեղինակային մանկավարժությունը, անընդհատ ուսուցման մեր կարողությունները մեզ՝ բոլոր տարիքների և կարգերի սեբաստացիներիս, որտեղ էլ լինենք հիմա, թույլ են տալիս խոսելու ոչ թե արձակուրդների երկարացման, այլ այս ընթացքնում ուսուցումը առցանց կազմակերպման մասին։

Մեդիատիրույթում իրականացվող աշխատանքներ

  • Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական պլանների (ՄԱԾԱՊ) կազմում՝ համագործակցելով ՏՄԱԿ-ի և կրթահամալիրի ներառականության մասնագետների հետ
  • Բլոգում տեղադրել ՄԱԾԱՊ-ի մասին ինֆորմատիվ նյութ
  • Մասնակցություն կրթահամալիրի հեղինակային ԱՈւՊ-ի քննարկմանը վերաբերող առցանց հանդիպմանը․ (նոյեմբերի 3-ին)
  • OneDrive-ում տեղադրել հեղինակային ԱՈւՊ-ները և լրացնել
  • Հեղինակային ԱՈւՊ-ի մասին ինֆորնատիվ նյութ տեղադրել բլոգում
  • Արևելյան և Հարավային դպրոց-պարտեզներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար կազմել անհատական աշխատանքային փաթեթներ
  • Ներկայացնել ինքնաշեն խաղային ծրագրեր

Ֆիզիկական միջավայրում իրականացվող աշխատանքներ

  • ԱՈւՊ-ները լրացնելու նպատակով հանդիպումներ կազմակերպել մասնագետ-դասավանդող-ծնող խմբով
  • Անհատական և խմբային աշխատանքներ կազմակերպել ներառման դժվարություններ ունեցող սովորողների հետ։

Գինու դպրոց-լաբորատորիա

Թողնել մեկնաբանություն