Համընդհանուր ներառականությունը սպորտում

Դեկտեմբերի 8-ին կրթահամալիրի ուսումնական, սպորտային բաց միջավայրին ծանոթացավ «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արտակ Ստեփանյանը:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում բարձր մակարդակի վրա է սովորողների զբաղվածությունը ֆիզիկական կուլտուրայով։ Այստեղ ոչ միայն հաշմանդամություն ունեցող սովորողները չեն ազատվում մարմնակրթւոթյան դասերից, այլև յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի ընտրելու իրեն հարազատ, իր հնարավորություններին համապատասխան սպորտաձև, լավագույնս դրսևովել դրսևորվել դրանում, կամ փոխարինել ուրիշով։ Սպորտում ևս շատ է կարևորվում համընդանուր ներառականությունը։

Արտակ Ստեփանյանը մարզական կենտրոնի և ղեկավար Միքայել Ղազարյանի և մարզիկ Դանիել Հակոբյանի հետ շրջեց կրթահամալիրի կրտեսր դպրոցներով, եղավ մի քանի ուսումնական կենտրոններում, Ուսումնական ագարակում, ծանոթացավ բոլոր մարզական ակումբների հետ, նույնիսկ մասնակցեց մի քանիսին։ նա ընդգծեց, որ կրթահամալիրը եզակի հաստատություն է, որտեղ այսքան լրջորեն են վերաբերում սպորտին՝ նպաստելով ոչ միայն ներուժի զարգացումը այլև ձևավորելով հասակակիցների հետ շփման նոր մակարդակ։

Բոլոր սեբաստացիները՝ 2 տարեկանից սկսած գիտեն, որ վազք + լող + հեծանիվ = ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ու բոլորը, առանց բացառության որևէ մարզաձևի ներկայացուցիչ են։ Կրթահամլիրում գործող սպորտաձևերն են․

  • Մարմնամարզություն
  • Հեծանվավարություն
  • Սուսերամարտ
  • Հրաձգություն
  • Ֆուտբոլ
  • Վոլեյբոլ
  • Ձեռքի գնդակ
  • Բասկետբոլ
  • Սեղանի թենիս
  • Եռամարտ
  • Ձյուդո
  • Լող
  • Ձիավարություն

Տեսանյութ

Լուսանկարներ

Թողնել մեկնաբանություն