Դեկտեմբեր ամսվա պլաններ-ամփոփում

Դեկտեմբերին պլանավորել և իրականացրել եմ

  • Ավագ և Միջին դպրոցներում անհատական և խմբային պարապմունքներ
  • Վերագնահատում 10-րդ դասարան տեղափոխված սովորողներին
  • Հանդիպումներ/ հեռախոսազրույցներ ծնողների հետ՝ միտված անհանգստացնող հարցերի լուծմանը, պայմանավորվածությունների, դրված նպատակների իրականացմանը
  • Ներառականության թիմի հետ հանդիպում
  • Աջակցություն ՏՄԱԿ-ին՝ վերագնահատման ժամանակ
  • Գինու դպրոցում իրականացվող աշխատանքների կատարում
  • Բլոգավարություն, փաստաթղթային աշխատանքներ

Դեկտեմբերի 26-30-ի անելիքներ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սովորելու, սովորեցնելու շատ կարևոր գործընթացները ոչ միայն չեն տուժի այս օրերին այլև ավելի ուժգին ու կազմակերպված կգործեն

  • Հունվարյան նախագծերի լրամշակում
  • Ճամբարային գործունության կազմակերպում, ներկայացում
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար աշխատանքային փաթեթների, ԱՈւՊ-ների, ՄԱԾԱՊ-ների կազմում/լրացում
  • Մանկավարժական ճամբարի ընթացքում դասավանդողների համար ուսումնական կենտրոնների կազմակերպած պարապմունքներին մասնակցություն
  • Առցանց հավաքների մասնակցություն:
  • Բլոգավարություն՝ ուսումնական նյութերի տեղադրում