Դղյակ գործարանը` Ոսկեվազը

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում գտնվող համանուն գինու գործարանը գոյություն ունի դեռևս 1932 թվականից: Գործարանի կողքի սբ Հովհաննես եկեղեցում հայտնաբերվել են 7-րդ դարի կարասներ, որը ցույց է տալիս, որ գյուղն ունի գինեգործական հնագույն պատմություն: Մեմք եղանք այս եկեղեցում:

Դեկտեմբերի 9-ը 9-րդ դասարանի և Միջին դպրոցի գինեգործների համար նշանավորվեց Ոսկեվազի հեքիաթային գործարան այցելությամբ:

Այստեղ լսեցինք գործարանի պատմությունը, հնարավորությունները, տեսանք մեր դպրոցի գործիքների մեծ տարբերակները, համեմատեցինք պատրաստման և պահպանման եղանակները: Ծանոթացանք Գինու դպրոցի ղեկավար Արտակ Ռշտունու կատարած աշխատանքին` պատրաստած տակառներին ու մամլիչ սարքին:

https://youtu.be/ZDkw_IW8vVE

Գինու մյուս գործարաններից Ոսկեվազը տարբերվում է ոչ միայն ամրոցի մնանվող տպավորիչ տեսքով այլ նաև մեծամասշտաբ միջոցառումների կազմակեպման հնարավորությամբ ու համայնքի փոքրիկների համար բացված դպրանոցով: Դպրանոցը կառուցված է եկեղեցական ոճով` նորից պահպանելով հնագույն ավանդույթը, երբ երեխաները կրթություն էին ստանում եկեղեցիներում, հոգևոր շնչով:

Տեղեկացանք, որ գործարանում արտադրում են 17 անուն գինի` բացառապես էնդեմիկ (տեղական, հայկական) սորտի խաղողներից: Արտահանվում են 30-ից ավելի երկրներ, ու բարձր են պահում հայակական գինու անունը:

Ոսկեվազում խմորումն իրականացվում է արցախյան տակառների մեջ, որոնց կյանքի տևողությունը 3-5 տարի է, իսկ կարասները շատ հին են. ամենաերիտասրդը` 85 տարեկան է, իսկ ամենատարեցը` 128 տարեկան (1894թ):

Եղանք թանգարանային հատվաշում, որը 7 սենյակից բաղկացած նկուղային հարկ էր: Այդ սենյակներում շատ տարիներ առաջ, երբ չկային կարասներ ու տակառներ` գինի էին պահում:

Ոսկեվազը ժամանակակից գործարան է, որը պահպանում է բոլոր տրադիցիոն սովորությունները:

Տեսանյութը` Միջին դպրոցի WineTV յութուբյան ալիքից

https://youtu.be/LOo097kC-c0

Թողնել մեկնաբանություն