Հունվարի ամփոփում

Ուսումնական երկրորդ շրջանը առանձնանում է իր ճամբարային գործունեությամբ։ Ամբողջ հունվար ամսին Քոլեջում 9-րդ դասարանցիների ջոկատային խմբի հետ աշխատանքներ ենք իրականացրել, որի ժամանակ բացահայտել ենք սովորողների նոր կողմեր, նոր ընկերություններ, նոր հետաքրքրություններ։ Հունվարը հիմնականում բացահայտումներով լի ամիս է։

Շարունակել կարդալ

Ճամբարի ամփոփում

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագրի սովորողների մի մասն ընտրելով Գինեգործությունը որպես այս շրջանում առաջնային գործունեություն, օրվա մեծ մասն անցկացնում է գինով, խաղողով, թորումով, ստեղծումով…

Ամփոփելով հագեցած հունվարը, պետք է առանձնացնեմ հետևյալը

Շարունակել կարդալ

Գինու դպրոցի հյուրը Սիրանուշ Փիլոյանը

 

See You In Armenia — այս գաղափար է, որի շուրջ ուզում եմ լիքը մարդ հավաքվի, սա մեծ չափսերի հրավիրատոմս է դեպի Հայաստան,- ասում է Սիրանուշը։

Հանդիպման օրը՝ Հունվարի 23 (երկուշաբթի օր)

Հանդիպման ժամը՝ 10։00

Հանդիպման վայրը՝ Քոլեջ․ Գինու դպրոց-լաբորատորիա

Օրվա պատասխանատու՝ Մարիաննա Գևորգյան

Շարունակել կարդալ

Ընդունելությունը Գինու դպրոցում

Որքան էլ որ տրամաբանական կլիներ Ջավախքում անմահական գինի արտադրելը՝ կլիման բավականին խստաշունչ է տեխնիկական (գինու) խաղող աճեցնելու համար։

Օրը՝ Հունվարի 12

Վայրը՝ Քոլեջ, Գինու դպրոց-լաբորատորիա

Մասնակիցները՝ Ջավախքցի դպրոցականներ, հյուրեր

Շարունակել կարդալ

Դեպի սահադաշտ

Օրը՝ 13 հունվար

Վայրը՝ Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Նպատակը՝ չմուշկներով սահել, լուսանկարվել, վայելել ձմեռը, շատ քայլել

Խմբի կազմակերպիչ՝  Մարիաննա Գևորգյան

Խորհրդատու մարզիկ՝ Արինա Թումասյան

Մեկնումը՝ 13 հունվար, 13։00

Շարունակել կարդալ

Ընդունում ենք կենսաբանության ջոկատին

Անուշ Ասատրյանը կրթահամալիրի Ավագ դպրոցի կենսաբանություն առարկայի դասավանդողն է, գինեգործությունն էլ պատմություն է, քիմիա է, մաթեմատիկա է, արվեստ է, կենսաբանություն է։ Թե ինչպիսին է որպես կենսաբանություն՝ փորձելու ենք պարզել Անուշ Ասատրյանին ու ընկերներին հրավիրելով Գինու դպրոց, հանդիպելու Գինեգործի ճամբարի սովորողների հետ, ծանոթացնելու գինու պատրաստման մեր տեղնոլոգիային, պատմելու դժվարությունների մասին ու իմանալու մի շարք կենսաբանական գաղտնիքներ։
Գինու պատմության մասին հետաքրքիր փաստերով կիսվելու, համտեսի վարպետության պարապմունք անցկացնելու համար Գինու դպրոցում հյուրընկալում ենք Վարդան Կարապետյանին և հասարակագիտական ջոկատին։

Օրը՝ Հունվարի 11, հունվարի 13

Վայրը՝ Քոլեջ, Գինու դպրոց-լաբորատորիա

Մասնակիցները՝ Կենսաբանության և Գինեգործի ճամբարի 9-րդ դասարանի ճամբարականներ, 9-11-րդ դասարանի հասարակագիտական ջոկատ

Շարունակել կարդալ