Գինու դպրոցը

Խաղողի և Գինու դպրոցը կրթահամալիրում իր գործունեությունն սկսել է 2018 թվականից։ Նկուղային հարկում, Մառանի ստանդարտներին համապատասխան պայմաններում գործում է Գինու դպրոց-լաբորատորիան, որտեղ իրականացնում ենք ուսումնական արտադրություն՝ ստանալով սպիտակ և կարմիր անապակ, չֆիլտրված գինիներ։ Արտադրությանը զուգահեռ ուսուցանում ենք այգեգործություն, խաղողագործություն, գինեգործություն, գինու պատմություն և մշակույթ։

Դպրոց-լաբորատորիան կառուցված է փոքր գործարանի ձևով, տեղադրված են բոլոր գործարանային սարքավորումները․ մթերումից հետո, խմորումը, մամլումը, հնացումն ու շշալցումը իրականացնում ենք այստեղ։

Գինու դպրոցն ունի դեռևս փոքր, բայց հարմար թեքությամբ տեղակայված այգի՝ հայկական էնդեմիկ սորտերով, ուսումնական տնկարաններ, թառմաներ, որոնց խնամքով, բուժմամբ ու ոռոգմամբ սովորողներն են զբաղվում։ Դպրոցի մառանում գինի ենք հնացնում ինչպես շշերի այնպես էլ կարասի մեջ, որպես հնագույն ավանդույթների պահպանություն։

Թողնել մեկնաբանություն