Ապրիլ ամսվա պլանավորում

Կրթահամալիրի, հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական օրացույցով, հետևելով իմ անհատական աշխատաժամանակին 2022թ. ապրիլի 1-ից նախատեսել եմ հետևյալը.

  • Արևելյան դպրոց- պարտեզում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող նոր սովորողների առաջնային մակարդակի գնահատում և երկրորդական մակարդակի կազմակերպում
  • Կրթության առանձնահատուկ պայմաննների կարիք ունեցող սովորողների թղթապանակների թարմացում․ (արխիվացում, պակաս փաստաթղթերի ավելացում)
  • Արևելյան և Հարավային դպրոց-պարտեզներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հետ ներառման ր շտկման աշխատանքների կազմակերպում
  • Վարպետության պարապմունքի նախապատրաստում և պարապմունքի կազմակերպում Արևելյան դպրոց-պարտեզի երրորդ դասարանում
  • Մասնակցություն Հարավային և Արևելյան դպրոց-պարտեզների մուտքի ճամբարներին
  • Գինու դպրոցի բլոգի սպասարկում և գինեգործության դասերի կազմակերպում
Շարունակել կարդալ

Վարպետության պարապմունք Բու Բի toys-ի հիմնադրի հետ

Օրը՝ Ապրիլի 7, ժամը 11։00-12:00
Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզ․ 3-րդ դասարանի սենյակ. Դասվար` Հռիփսիմե Առաքելյան
Հյուրը՝ Բու Բի toys ընկերության հիմնադիր-տնօրեն, խաղալիքների հեղինակ՝ Արմինե Մելիքյան
«Բու֊Բի Թոյս» ընկերությունը պատրաստում է ձեռագործ զարգացնող խաղալիքներ` եղեգից և բամբակյա կտորներից։ Ընկերությունը կարողացել է կարճ ժամանակում բավականին ճանաչում ձեռք բերել, ինչպես նաև քիչ քանակությամբ արտահանվել են դեպի ԱՄՆ և Ավստրիա։
Նպատակը՝ Սովորողներին ցույց տալ ձեռագործ խաղալիքներ ստեղծելու ճանապարհը, միասին պատրաստելով խաղալիքներ՝ թերապևտիկ աշխատանք կատարել։

Շարունակել կարդալ

Շնչառական վարժություններ

Խոսքի ձևավորման և զարգացման համար շատ կարևոր է ճիշտ խոսքային շնչառությունը, որը ձևավորվում է ինքնուրույն, բայց կարիք ունի զարգացման։ Շնչառական մարմնամարզության հիմնական գաղափարը ամբողջ օրգանիզմի հագեցումն է թթվածնով, սակայն կատարելով շնչառական վարժություններ՝ խթանում ենք սիրտ-անոթային եւ նյարդային համակարգի զարգացմանը, մարսողության բարելավումը, և իհարկե կարգավորում ենք հանգստանալու պրոցեսը։

Շարունակել կարդալ

Դիսգրաֆիայի բացահայտումը և կանխարգելումը

Մարտի 21-ին Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի լոգոպեդ տիկին Անահիտ Ներսիսյանը իր շուրջ էր հավաքել մեծ թվով լոգոպեդների, հատուկ մանկավարժների, դասվարների՝ քննարկելու համար դիսգրաֆիայի բացահայտմանն ու կանխարգելմանն ուղղված քայլերը։

Շարունակել կարդալ

Այցելություն գարեջրի գործարան

Կրթահամալիրի 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման մեկամյա ծրագրի նպատակն է ապահովել շրջանավարտի ուսման հետագա շարունակության գիտակցված ընտրություն կատարելու հնարավորությունը, բացահայտել և զարգացնել սովորողի նախասիրությունները , ուղղորդել մասնագիտական կողմնորոշման։ Այս առիթով կազմակերպվում են վարպետության դասեր, դրվում են նոր համագործակցությունների սկիզբ, կատարվում են այցելություններ տարբեր գործարաններ, այգիներ, ուս․ կենտրոններ։

Շարունակել կարդալ

«Ձոն» ստուգատես։ Գինու դպրոցի տեխնոլոգիական ուսուցում

Մասնակիցներ — 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագրի սովորողներ

Ժամանակահատված — մարտ-ապրիլ

Միջավայր— Խաղողի և գինու դպրոց-լաբորատորիա, սարալանջ

Շարունակել կարդալ