Քայլ առ քայլ

Դեկտեմբերի 3-ին, ինչպես տարվա մյուս 364 օրերին, պետք է հիշել, ընդունել ու պահպանել հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձի իրավունքները։ 1992 թվականից ՄԱԿ-ն այս օրը սահմանեց, որպես Հաշմանդամություն Ունեցող Անձանց Միջազգային Օր, նպատակ ունենալով հանրության ուշադրությունը կենտրոնացնել հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների վրա, պաշտպանել նրանց արժանապատվությունը, ապահովել լիակատար ինտեգրումը հասարակության մեջ:

Հայսատանում քայլ առ քայլ, բայց գնում ենք դեպի համընդհանուր ներառում, գուցե սկսում ենք հարմարեցված ավտոբուսների՞ց․․․

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 16 նոյեմբերի, 2021 – Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը կազմում է գրեթե 240 միլիոն, որոնց մեծ մասը զրկված է նույնիսկ կրթություն ստանալու իրավունքից։ Նրանք արժանանում են խտրական վերաբերմունքի և գրեթե ոչ մի ոլորտում չունեն հավասար իրավունքներ։

Հայաստանում 2021թ, հուլիսի մեկի դրությամբ պաշտոնապես հաշվառված է հաշմանդամություն ունեցող 194,640 անձ, որից 9,039-ը երեխաներ են: Արցախյան 44 օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն է սահմանվել 1488 անձի:

Այս առիթով (հաշմանդամության խնդիրների մասին բարձրաձայնելու, հնարավորությունները ներկայացնելու, ծանոթանալու) Հաշմանդամության խնդիրների զանգերի կենտրոնը Կույրերի միությանը կազմակերպել էր ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքներ։ Մխիթար Սեբաստացի կրթահամլիրի աջակցման կենտրոնի մասնագետները ևս մասնակցեցին ցուցահանդեսին, ներկայացրեցին կրթահամալիրի ուսումնական կենտրոններում պատրաստված կավե, կտորե, գործված աշխատանքներից, կրթահամալիրում պատրաստվող անապակ գինուց, աճեցրած բույսերից։

Ցուցահանդես վաճառքից ստացված փոքրիկ գումարը փոխանցվեց Սեբաստացիներ հիմնադրամին։

Մեր մասնակցությունը հնարավոր դարձրեցին կրթահամալիրի Գինու դպրոց-լաբորատորիան, բուսաբուծության լաբորատորիան, Քոլեջը, Գեղարվեստի դպրոցն ու Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը, Արևելյան և Հարավային դպրոց-պարտեզները։

Միջոցառման մասին ավելի մանրամասն պատմում է Սուսաննա Չալիկյանը

Հետաքրքիր է կարդալ Ավագ դպրոցի սովորող, ցուցահանդեսին ակտիվ մասնակցած Ռուզաննայի պատումը այդ օրվա մասին։

Հշեցնեմ, որ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հայտարարել է հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակ: Այս ընթացքում մենք կհասցնենք վարպետության դասեր անցկացնել հաշմանդամություն ունեցող մեծահասակների կողմից, որպեսզի իրազեկենք նրանց հնարավորությունների լայն սահմանների մասին։

Տեսանյութ

Մեկ կարծիք «Քայլ առ քայլ»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ Քայլ առ քայլ – Մանկավարժական աջակցության ուսումնական կենտրոն

Թողնել մեկնաբանություն