Սքեյթ-պարկից ուղիղ մարմարյա սրահ

«Կարևոր է, որ ընկնելուց հետո ոտքի կանգնես»,- ասում են սքեյթերներն, ու Մարմարյա սրահը վերածում սպորտդահլիճի․ սովորողներն ու դասավանդողները անիվների վրա են։

Skate School Armenia-ի հիմնադիրներ, սքեյթի հայաստանյան ֆեդերացիայի նախագահ Էմիլ Սարդարյանը և փոխնախագահ Շիրազ Խաչատրյանը ինքնուս սքեյթերներ են, նորաբաց սքեյթ-պարկում առանց տարիքային սահմանափակման սովորեցնում են բոլորին, սքեյթը դարձնում ապրելակերպ։

Ուկրաինայի հայերի միությունը օղակաձև զբոսայգում, մոտ 5000 քառ․մետր տարածքով սքեյթ-պարկ է նվիրել Երևանին։ Yerevan Skate Park-ը հնարավորություն կտա ավելի հարմարավետ ու անվտանգ հնարքներ սովորել ու կատարել, բայց փողոցներից ու մայթերից էլ չի վերանա իհարկե։

«Սքեյթն ազատություն է տալիս, քանի որ երբ կանգնում ես վրան, ոչ ինքն է քեզ բռնում, ոչ դու իրեն»։ Բա էլ ինչպես այս սպորտաձևը չմտնի Բլեյանի դպրոց։ Պայմանավորվածության համաձայն շուտով կրթահամալիրում էլ կլինի փոքրիկ սքեյթ-պարկ, տրիատլոնին կավելանա ևս մեկ անիվ։

Սեբաստացիներն էլ են միանում այս համառ ու հավասարակշիռ սպորտաձևին ու նախապատրաստվում ենք օլիմպիական մեդալներ բերել սթեյքբորդինգի բնագավառից։

Խաղողի և Գինու ֆբ էջի ուղիղ եթերը

Մարիաննա Գևորգյանի ուղիղ եթերը 1 և 2

Skate School Armenia-ի ֆբ էջի տեսանյութը

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Թողնել մեկնաբանություն