Ճամբարի ամփոփում

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագրի սովորողների մի մասն ընտրելով Գինեգործությունը որպես այս շրջանում առաջնային գործունեություն, օրվա մեծ մասն անցկացնում է գինով, խաղողով, թորումով, ստեղծումով…

Ամփոփելով հագեցած հունվարը, պետք է առանձնացնեմ հետևյալը

Հունվարյան ճամբարի ընթացքում հասցրել ենք լինել․

  • Երևանի ագրարային համալսարանու՝ գինու որակը ստուգելու նպատակով

Որպես մարզական ստուգատեսին մասնակցություն

  • Եղանք սահադաշտում
  • Մասնակցեցինք ֆիզկուլտուրայի դասերին

Դպրոցում հյուրընկալեցինք

  • Սիրանուշ Փիլոյանին

Համագործակցային նախագծեր իրականացրեցինք

  • Քոլեջի դասավանդող Արփի Թովմասյաի հետ
  • Տիգրան Զոհրաբյանի հետ
  • Ավագ դպրոցից՝ կենսաբանության, անգլերենի, իսպաներենի, իտալերենի ջոկատների հետ
  • Հոգեբանի ակումբի հետ
  • Նախասիրությունների կողմնորոշմանն ուղղված թեստային աշխատանք՝ Աշոտ Տիգրանյանի հետ

Վերջնական արդյունքին հասցրեցինք ցիտրուսային լիկյորը, պիտակավորեցինք, կապսուլավորեցինք, ակցիզավորեցինք, հաշվեցինք ու պահեստում դասավորեցինք գինու շշերը։

Կազմակերպել ենք․

  • Գինու համտես սովորողների հետ

Հունվարը միշտ բացահայտումներով լի ամիս է լինում, և այս տարի էլ բացառություն չէր։

Օրինակ Ալբերտը մտադրություն ունի գինեգործական ուղղվածությամբ շարունակելու, Սարգիսին ու Հակոբին ևս հետաքրքրում է գինեգործությունը, բայց վաճառքի տեսանկյունից, Հասմիկը տարված է գինու տուրիզմով։ Ճամբարականներ ունեցանք, ովքեր ընտրել էին Գինեգործի ջոկատը, բայց առաջիկայում պլանավորում են դրա հետ կապված միայն բաժակից ճիշտ օգտվելը կիրառել։ Ընդհանուր առմամբ արտադրուտյան վրա հիմնված ուսուցումը գրավում է սովորողներին, հատկապես եթե վերջում կազմակերպելու են իրացում՝ որպես իրենց կատարած աշխատանքի գնահատական։

Ճամբարում տարբեր դասարաններից, տարբեր նախընտրությունների ու նախասիրությունների սովորողներին ներառելը, աշխատանքային ու ժամանցային պրոցեսներում միասին լինելն ապահովելը, իրար աջակցելն ու չթերագնահատել սովորեցնելը հետաքրքիր աշխատանք է։

Նույնիսկ այլ ուղղությամբ կողմնորոշված սովորողը, երբ հստակ գիտի թե ինչ ուղղությամբ է շարունակելու կրթությունը/ուսումը փորձում է այլ գործունեություն, հետաքրքրություն է ցուցաբերում, նոր բան սովորելու ձգտում է առաջ բերում։ Իսկ դժվարությունները կապված են հիմնականում սովորողների՝ նախասիրությունների մեջ չկողմնորոշված լինելու պատճառով, երբ ոչ մի հետաքրքրություն չունի և ցանկություն չունի գտնելու։

Թողնել մեկնաբանություն