Գինու Օրերից դեպի Մետավերս

1992 թվականից ի հայտ եկած տերմինը՝ ՄԵՏԱՎԵՐՍԸ (աշխարհի ապագան, կամ աշխարհից այն կողմ) 2020 թվականի պանդեմիան դարձրեց արդիական, պատճառ դարձնելով ավելի արագացնել անցումը իրական աշխարհից դեպի մետավերս (վիրտուալ աշխարհ), իսկ երբ 2021 թվականի հոկտեմբերի 28-ին Մարկ Ցուկերբերգը հայտարարեց, որ կազմակերպությունը սկսում է Մետավերսի, մետատիեզերքի ստեղծման գործընթացը՝ մեծ քանակի հսկայական կազմակերպություններ փորձեցին իրենց ուժերը Մետավերսի մեծ աշխարհում։

Դատարկ ստադիոնները, համերգասրահները, փողոցները՝ միջոցառումների, փառատոնների կազմակերպիչների համար պատճառ դարձան ճկունություն դրսևորել և այս ամենը կազմակերպել վիրտուալ աշխարհում։ Վիրտուալ միջոցառումների առավելությունները քիչ չեն, սկսած բնապահպանական տեսանկյունից (ռեսուրների խնայում)՝ շարունակելով բովանդակության ավելի երկար հասանելի լինելով, ծախսերի բավականին կրճատ լինելով, սակայն Մետավերսը պահանջում է լուրջ վերահսկողություն՝ ելնելով մի շարք պատճառներից։

Բեստ Վեստեռն Փլաս Կոնգրես» հյուրանոցի կոնֆերանս սրահում Eventtoura ընկերության կազմակերպած «Գինու Օրերից դեպի Մետավերս» կոնֆերանսի նպատակն էր ներկայացնել «Գինու Օրեր»-ի՝ որպես ՀՀ իրադարձային զբոսաշրջության այցեքարտը դարձած փառատոնի մետամորֆոզը, փառատոնային ոլորտում նոր որակի ստանդարտներ թելադրելու, նորարարական և թվային լուծումներն իր հարթակում կիրառելու, փառատոների հիբրիդային ձևաչափով ներկայանալու, Մետավերսի աշխարհ մտնելու միջոցով։

Կոնֆերանսի շրջանակում իրենց ոլորտի լավագույն մասնագետներ հանդիսացող խոսնակները ներկայացրեցին

• Իրադարձային տուրիզմի զարգացման հարցում վերափոխումների ազդեցությունը, նորարարական լուծումների օգտագործումը,
• «Գինու Օրեր» փառատոնի այցելուների՝ որպես ներկայի սպառողների սեգմենտավորման վերլուծությունը,
• ՏՏ և ֆինտեխ (ֆինանսական տեխնոլոգիաներ) ոլորտի բոլոր այն նորարարությունները, որոնք կարող են կիրառվել փառատոնային ոլորտում՝ դրանց շնորհիվ հնարավոր դարձնելով մի շարք պրոցեսների հեշտացումը մեր երկիր այցելած զբոսաշրջիկների համար,
• Ո՞վ է ապագա սպառողը և ինչպիսին է նրա նկարագիրն ու վարքագիծը,
• Վիրտուալ էքսպոների և միջոցառումների կարևորությունը և դրանց մասին վերջին հետազոտությունների արդյունքները,
• «Մետա Գինու և Տուրիզմի Օրեր»-ի վիրտուալ 3D MR հարթակի ցուցադրությունը։

«Գինու Օրեր»-ը Մետավերսում հետաքրքիր է լինելու․․․․ Սարյան փողոցում, քո ընտրած ավատարով զբոսնելը, ընկերների հետ շփվելը, նոր ծանություններ ձեռք բերելը, բոլոր զգայարանները տեսողականով «փոխարինելը» ու գինի վայելելը հոկտեմբեր ամսից իրականություն է լինելու Հայաստանում։ Այս ամենը իհարկե 3D ֆորմատով՝ PANDA.MR ընկերության շնորհիվ։

Թողնել մեկնաբանություն