Գինու Օրեր 2022- Կոնֆերանսի հրավեր

Հայաստանում գինու զբոսաշրջությունը խթանելու, մեր երկիը որպես գինու հնագույն օրրաններից մեկը ճանաչելու, տուրիզմի միջոցով երկրում գործող բիզնեսների առաջխաղացման, հեղինակության ստեղծման ու բարձրացման և այլ գործոնների վրա դրական ազդեցություն է ունենում Էվենտուրա ընկերությունը՝ իր կազմակերպած Երևանի Գինու Օրերը (2022թ. հունիսի 3-5) (Yerevan Wine Days, YereWineDays- YWD)

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Գինու դպրոցը իր ներդրումը ունենալով հայկական գինու արտադրությունում՝ հրավիրված է մասնակցելու «From IRL to URL»/«Գինու Օրերից դեպի Մետավերս»  կոնֆերանսին

Մայիսի 24, ժամը՝ 09:00

Այցելություն — «Բեստ Վեստեռն Փլաս Կոնգրես» հյուրանոցի կոնֆերանս սրահում (հասցե՝ Իտալիայի փող., 1 շենք)

Նպատակը՝ ներկայացնել ©«Գինու Օրեր»-ի՝ որպես ՀՀ իրադարձային զբոսաշրջության այցեքարտը դարձած փառատոնի մետամորֆոզը, փառատոնային ոլորտում նոր որակի ստանդարտներ թելադրելու, նորարարական և թվային լուծումներն իր հարթակում կիրառելու, փառատոների հիբրիդային ձևաչափով ներկայանալու, Մետավերսի աշխարհ մտնելու միջոցով։

Մասնակիցներ՝ Մարիաննա Գևորգյան, հյուրեր

Օրակարգ՝ 

09։00 — 09։30 — Գրանցում
09։30 — 09։40 — Ողջույնի խոսք
09։40 — 11։40 — Խոսնակներ
12։00 — Լանչ

2 կարծիք «Գինու Օրեր 2022- Կոնֆերանսի հրավեր»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ Կոնֆերանսի մասնակցության մասին  — Գրասենյակ

  2. Ծանուցում՝ Մայիսի 24 — Ուսումնական օրացույց

Թողնել մեկնաբանություն