Մուտք դեպի Գինու դպրոց-լաբորատորիա

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Գինու դպրոցում կրթությունը միայն ուսուցումը չէ․ հմտությունների, ավանդույթների և սովորույթների յուրացումը ևս կրթական մեթոդ է, որը ներառում է սովորողին պրակտիկ արտադրական գործընթացներին մասնակից դարձնելը:

Այս և արտադրական մյուս գործունեությունների հետ ծանոթացնում ենք կրթահամալիր դիմած Մուտք ճամբարի մասնակիցներին։

Օր` 01․07․2024

Ժամ` 13։00

Միջավայրը՝ Գինու դպրոց-լաբորատորիա

Մասնակիցներ` Ավագ դպրոցի Մուտքի ճամբարականներ, ղեկավար Իրինա Ապոյան, Ժաննա Հակոբյան

Ծրագիրը՝

  • Հանդիպում սարալանջում․ ծանոթացում սարալանջի այգու առանձնահատկություններին, ոռոգման մեթոդին, ձևավորմանը
  • Ծանոթացում Քոլեջի տնկարանին, ոռոգման մեթոդին, ծանոթացում թառմային, տեսակավոր թառմային, հնձանի, Գագիկ Մելյանի հետ
  • Ծանոթացում Գինու դպրոց-լաբորատորիայի հետ, խաղողից գինու ճանապարհը, Դալմայի պատմական այգուց ակնարկ։
  • Ծանոթացում Մառանի հետ, գինու տեսակներ, պահպանման պայմաններ, պիտակի վերլուծություն
  • Սովորողների ներգրավվածությունը գինեգործության գործընթացի յուրաքանչյուր փուլում
  • Գինու դպրոց-լաբորատորիան որպես եզակի ուսումնական միջավայր. այս կրթությունը որպես գինեգործության հիմքում ընկած գիտություն, գյուղատնտեսության մաս, բիզնեսի և շուկայավարման հմտությունների զարգացման հնարավորություն:


Նպատակը
Սովորողներին ծանոթացնել Գինու դպրոց-լաբորատորիայի հետ, ուսումնական ծրագրերին, աշխատանքային միջավայրերին, գործունեությանը։

Գործունեություն

Թիմային խաղեր․ (լրացվող հատված)


Հյուրասիրություն
Սառը ջուր, միգ

Թողնել մեկնաբանություն