Արատեսյան օրագիր

Արատեսը առանձին՝ թանգարան է բաց երկնքի տակ․ իր վանքով, առանձնահատուկ տեսարաններով ու անվանումներով տնակներով, սարերով, ձորերով, բնությունով․․․

Դեպի Արատես ճամփորդությունը լի է հայրենագիտական կանգառներով, նոր ծանոթություններով, որը պատճառ է ամեն անգամ ավելի լիացած, իմաստնացած, բավականություն ստացած տեղ հասնելու։

Շարունակել կարդալ

Փետրվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսին Գինու դպրոցում իրականացրեցինք հետևյալ կարևոր աշխատանքները

  • 2023 թվականի գինու նստվածքի թորման աշխատանք․ կրկնակի
  • 2022 թվականի ծիրանի օղու կրկնակի թորման աշխատանքի մեկնարկ
  • Ճամփորդություն-վարպետաց դաս — պրոֆեսիոնալ համտես Էպիկուռում
  • Միջին և Ավագ դպրոցների, Քոլեջի Գինեգործություն բաժնի սովորողների տեխնոլոգիայի, ընտրությամբ գործունեության և ուսումնական պարապմունքներ
  • Տարբեր ոլորտներից հյուրեր
  • Տնկարանի խնամք․ այգեգործական աշխատանքների սկիզբ

Գարնան առաջին, հագեցած ամիսը Գինու դպրոցում․

  • Սկիզբ՝ այգեգործական աշխատանքներին․ սարալանջի, կասկադի, տնկարանի, ագարակի, մյուս փոքր տառմաների ու վազերի չոր էտ։
  • 2023-24թ գինու շշալցման աշխատանքներ
  • Ծիրանի օղու երկրորդական թորման աշխատանքներ
  • Ավարտող ուսանողների դիպլոմային աշխատանքների պաշտպանություն

Ապրիլ ամսին Գինու դպրոցում պլանավորվում է․

  • Այգեգործական․ վազերի բաժակների փխրեցում, վազերի ձևավորում․ չոր կապ
  • Մելյանի ուղու ցուցանակների վերականգնում
  • 2023 թվականի գինու շշալցում
  • Պատրաստություն մասնակցելու մայիսի 3-5 կայանալիք Spirit of Armenia գինու փառատոնին

Դեպի Արատես

Ժամկետը՝ մարտի 26-28
Մեկնում՝ Մարտի 26-ին, ժամը՝ 09:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձը՝ մարտի 28-ին, ժամը՝ մինչև 18:00
Մասնակիցները՝ Ավագ դպրոցի և Քոլեջի սովորողներ
Ճամբարի պատասխանատու՝ Մարիաննա Գևորգյան

Շարունակել կարդալ