Հունվար ամսվա ամփոփում

Հունվարին Գինու դպրոց-լաբորատորիան վերածվել էր իսկական ճամբարային միջավայրի։ Գործունեությունն այս ամիս խիստ բազմակողմանի էր․ ճամբար, դասեր, ընդունելություններ, ստուգատեսներ, մրցանակներ

  • Ազգագրության փառատոնի շրջանակում այցելեցինք Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարան, պատրաստեցինք նյութեր հին և նոր աշխարհի գինեգործության մասին, հրավիրեցինք հյուրեր
  • Ճամբարային գործունեության ընթացքում ֆիլմեր դիտեցինք, քաղաղքային թափառումներ իրականացրեցինք, խաղացինք, սովորեցինք
  • Մասնակցեցինք գինու համտեսի մեր սիրելի գործընկեր Epicure Yerevan-ում
  • Ամեն շաբաթ այցելություն Ուսումնական ագարակ
  • Ամեն շաբաթ մասնակցություն մարզական խաղորին, այցելություն հոկեյի և գեղասահքի մարզադպրոց
  • Հետազոտական աշխատանքի ընթացք․ Մարիամ Ջհանգիրյանի աշխատանքը

Գինեգործի ճամբարի օրակարգ

Ագարակ քաղաքի մեջ

Կրթահամալիրի Ուսումնական ագարակի գործընկեր «Փայտե ձի» հիպոթերապիայի կենտրոնի հետ համագործակցում ենք դեռևս 2023 թվականի սեպտեմբերից: Նոր փորձի ձեռքբերման, երեխաների ու մասնագետների հետ ինտենսիվ շփման նպատակով, կթրահամալիրի հիպոթերապիայի թիմը հաճախ է լինում «Փայտե ձի»-ում:

«Փայտե ձի»-ն հիպոթերապիա իրականացնող միակ մասնագիտացված կենտրոնն է, որը 6 տարի շարունակ կանգուն է կամավորների անշահախնդիր աշխատանքի շնորհիվ։ Սա գեղեցիկ օրինակ է։

Աղջիկներն ու տղաները, ովքեր այս պահին իրականացնում են կամավորական աշխատանքը՝ ուսանողներ են, մարզիկներ, բուժաշխատողներ, դասավանդողներ, ոստիկաններ․․․ Այս երիտասարդների հետ հաճելի զրուցեցինք ագարակի տաղավարում, թեյ խմեցինք, քննարկեցինք, ոգևորվեցինք ու ոգևորեցինք․․․

Ագարակ՝ քաղաքի մեջ

Կրթահամալիրի Ուսումնական ագարակի գործընկեր «Փայտե ձի» հիպոթերապիայի կենտրոնի հետ համագործակցում ենք դեռևս 2023 թվականի սեպտեմբերից: Նոր փորձի ձեռքբերման, երեխաների ու մասնագետների շփման նպատակով, կթրահամալիրի հիպոթերապիայի թիմը հաճախ է լինում «Փայտե ձի»-ում: Կենտրոնի մարզչական թիմը ուրբաթ օրը սիրով հյուրընկալվում է մեր շուրջօրյա, շուրջտարյա գործող «Ագարակ» ուսումնական կենտրոնում։

Շարունակել կարդալ

Դեպի սահադաշտ

Օրը՝ 30 հունվար, 13։00-13։45

Վայրը՝ Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Նպատակը՝ չմուշկներով սահել, լուսանկարվել, վայելել ձմեռը, շատ քայլել

Խմբի կազմակերպիչ՝  Մարիաննա Գևորգյան

Շարունակել կարդալ