Սոցիալ-հոգեբանական առաջին օգնություն

Médecins du monde-ն(ֆրանս․) կամ Doctors of the World-ը (անգլ․) միջազգային մարդասիրական կազմակերպություն է, որի պարտավորությունն է շտապ և երկարաժամկետ առողջապահական ծառայություններ տրամադրել աշխարհի ամենախոցելի մարդկանց: Կազմակերպությունը պայքարում է արդար և համընդհանուր առողջապահական համակարգի համար:

«Աշխարհի բժիշկներ» ասոցացիան իրականացնում է 59-ից ավելի ծրագրեր աշխարհի 30 երկրներում, որոնցից մեկին՝ Երևանում անցկացվող «Սոցիալ-հոգեբանական առաջին օգնություն» թեմայով դասընթացին մասնակցեցի նաև ես։

Երկօրյա դասընթացն անցկացնում էին Ավստրայիայից ՀՀ տեղափոխված և իր գործունեությամբ մի շարք ընտանիքների կողքին կանգնած, 4 սեբաստացու ծնող Զեփյուռ Շահրոզեանը, Հայաստանի համար դժվար ժամանակներում իրենց մասնագիտական հմտություններով ժողովրդի կողքին լինելու համար կամավոր կերպով Ֆրանսիայից Հայաստան տեղափոխված Հայկուհի Օրուջյանը և Դարյա Ջումելը։

Մարտի 20-21-ի պարապմունքների նպատակը տարբեր արտակարգ իրավիճակներում երեխաների հետ շփվելու, սոցիալական կամ հոգեբանական աջակցություն ցույց տալու համար անհրաժեշտ հմտությունների ու կարողությունների փոխանցումն է, ինչպես նաև առաջնագծում աշխատողների կարողությունների զարգացումը, որպեսզի կարողանան աջակցել տեղահանված բնակչությանն ու հոգ տանել սեփական հոգեկան առողջության մասին։ Քննարկվեցին հետևյալ թեմաները, ոչ մի հարց ու կարծիք անպատասխան ու չքննարկված չմնաց․

  • Երեխայի հետ առաջին հանդիպման միջազգային ստանդարտները․ (առանց ուղեկցության անչափահասներ)։ Երեխաների բարեկեցության հիմնական տարրերը ։ Քննարկվեցին 43 չափանիշներից մի քանիսը, որոնք ամփոփվում են ՝ անվտանգության զգացումով ,կայունությամբ և խնամքով, շատ կարևոր է նաև հարգանքի չափանիշը։
  • Ինչպե՞ս կարող ենք վնասել երեխային կամ ինչպե՞ս չվնասել երեխային․
  • Թիմային աշխատանք․ կարևորությունը, դժվար բայց օգտակար կողմերի մասին, թիմի բոլոր անդամներին համբերատար վերաբերվելու և ներգրավելու եղանակաների մասին։
  • Ակտիվ լսելու կարողություն․ Սա ուշադիր լսելու կարողությունն է, որի ընթացքում ոչ թե մտածում ենք պատասխանների, լուծումների, առաջարկների մասին, այլ միայն, համակ ուշադրությամբ լսելն է։ Վերջում, սեփական հարցերի լուծումները չգնտնելու դեպքում միայն միջոցներ որոնելու փուլն է։
  • Արվեստի թերապիա, որի նպատակը ոչ թե արդյունքը վերլուծելն է, այլ ընթացքը վայելելով բացահայտումներ անելը։
  • Շնչառական վարժություններ․ (վշտի փուլեր)։ Վշտի փուլերը 5-ն են․ Մերժում, Զայրույթ, Սակարկություն, Դեպրեսիա և Ընդունում։ Այս բոլոր փուլերում մեզ օգնության են հասնում գրագետ կազմակերպված շնչառական վարժությունները։
  • Ինքնախնամքի կարևորությունը յուրաքանչյուրի կյանքում, տարբերակներ, կիրառման ձևեր։
  • Մարմնի սկանավորում․ Body-Scan․ Երբեմն տարված լինել մեր սթրեսներով, կարող ենք չհասկանալ, որ մեր զգացած ֆիզիկական անհանգստությունը, ինչպիսիք են գլխացավերը, մեջքի կամ ուսի ցավը, լարված մկանները, կապված են միայն մեր հուզական վիճակի հետ: Մարմնի սկանավորման սխեման հետևյալն է․ նկատել «ցավը», ընդունել և առաջ շարժվել։

Ցանկացած թեմայի վերաբերյալ հետաքրքրության դեպքում կանրադառնամ առանձին-առանձին։

Թողնել մեկնաբանություն