Կախարդական պարկ

IMG_2818Զարգացնում ենք շոշափելիքի զգայարանը։ 

Եթե ձեռքի տակ “կախարդական պարկ” կա, ուրեմն անթիվ-անհամար խաղերն անխուսափելի են։

Դե ինչ․․․ սկսենք հերթականությամբ․

Այս անգամ ոչ ոք չգիտի թե իներ են թաքնված պարկի մեջ։ Ձեռքը մտցնում ենք պարկի մեջ, վերցնում ենք որևէ իր, շոշափում ենք և բարձրաձայն արտահայտում զգացածը․ (այս իրը որ իմ ձեռքում է փափուկ է, պատրաստված է փափուկ գործվածքից, ձեռքիս մեջ չի տեղավորվում՝ մեծ է, մակերևույթը անհարթ է, վրան անցքեր կան, կենտրոնում մեծ անցք, և այլն։)։ Մյուս երեխաները պիտի փորձեն հասկանալ թե ինչ ենք շոշափում։

Խաղը շատ հետաքրքիր է, դուր է գալիս երեխաներին և ունի մի շարք օգտակարություններ 🙂

  • Շոշափելիքի զարգացում
  • Բառապաշարի հարստացում
  • Արտահայտվելու ունակության զարգացում
  • Սպասելու, համբերության ձևավորում
  • Ուշադրության կենտրոնացում